Վերադառնալ թիմ

Արմեն Գևորգյան

Արմեն Գևորգյանը ծնվել 1973 թվականի հուլիսի 8-ին, Երևանում, (Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ): 1990 թվականին ընդունվել է Օրենբուրգի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ: 1991 թվականին տեղափոխվել և 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է Սանկտ-Պետերբուրգի պետական ծառայության ինստիտուտը։

1993-1996 թթ. - Սանկտ-Պետերբուրգի Գերցենի անվան ռուսաստանյան մանկավարժական համալսարանի ասպիրանտ, որն ավարտելիս պաշտպանել է գիտությունների թեկնածուի ատենախոսություն։ 1995-1996 թթ. համատեղությամբ ավարտել է նաև Տվենտեի (Նիդերլանդներ) համալսարանի մագիստրատուրան «Կրթության և վերապատրաստման համակարգերի ծրագրավորում» մասնագիտությամբ։

Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։ Մանկավարժական գիտությունների թեկնածու: ՀՀ փոխվարչապետ (2008, 2013, 2018 թ.)։ Պարգևատրվել է՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2012):